Последние новости

Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼԸ ՄԻ ԲԱՆ Է, ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԳՆԱԼԸ՝ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅԼ ԲԱՆ

«Հայաստան-Թուրքիա. հաշտեցում «Բայրաքթարների» տակ» թեմայով քննարկմանը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ իշխանությունները մեծ սխալ են թույլ տալիս։

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների երկու կոմպոնենտ կա մեկը՝ սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերություններ ունենալը, մյուսը՝ հաշտության գնալը հաշտություն, որը վերաբերում է տարատեսակ լուրջ խնդիրների՝ Հայոց ցեղասպանություն, պատմական տարբեր խնդիրներ, Արցախի խնդիր, փոխադարձ թշնամանք և այլն։ Այս երկու կոմպոնենտները պետք է առանձնացնել, բայց այսօրվա իշխանական քարոզն այնպիսին է, որ այս երկուսը միացվում են իրար Հայաստան-Թուրքիա սահմանը բացենք, դրա դիմաց ցեղասպանության հարցը, Արցախի հարցը, Կարսի պայմանագրր հարցը, ամեն ինչը շատ արագ լուծենք, վերջացնենք»,- ասաց նա։

Թուրքագետն ընդգծեց՝ դա օրինաչափորեն էլ հնարավոր չէ երկու պետությունների և երկու հասարակությունների միջև կան խորքային, դարավոր կարծրատիպեր, մոտեցումներ։ Առաջին քայլը, ըստ Ռուբեն Մելքոնյանի, իր նշած երկու բաղադրիչներն իրարից առանձնացնելը պետք է լինի Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ ունենալն ու բաց սահման ունենալը մի բան է, հաշտության գնալը՝ բոլորովին այլ բան։

«Մենք դրա օրինակն ունենք՝ մեր բարեկամ Հունաստանի միջոցով։ Հունաստանի և Թուրքիայի միջև կան համանման խնդիրներ՝ հույների ցեղասպանության հարց, տարածքային հարց, Կիպրոսի հարց, բայց Հունաստանի և Թուրքիայի միջև կան բաց սահմաններ, դիվանագիտական հարաբերություններ, նրանք ՆԱՏՕ-ում գործընկերներ են, բայց որևէ հույն, որևէ հունական իշխանություն երբեք չի գնացել այն քայլին, որ իր հասարակությանն ասի՝ գիտե՞ք, այդ «ոչմիթիզականությունը» ռաբիսություն է, Ստամբուլին Կոստանդնուպոլիս ասելը ռաբիսություն է, պատմական հունական տարածքներից հրաժարվելը, թեկուզ գաղափարական իմաստով, լավ բան է, չհրաժարվելը՝ հետամնացություն։ Այսինքն, հունական օրինակը մեզ համար կարող է լինել դասական օրինակ, թե ինչպես կարելի է Թուրքիայի հետ ունենալ հարաբերություններ՝ չհրաժարվելով արժանապատվությունից»,- ընդգծեց Մելքոնյանը։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ