«Հրապարակ». ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԳՐԵԹԵ ՉԻ ՇՓՎՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՈՒ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԳՆ մեր աղբյուրներն ասում են, որ նախարար Արարատ Միրզոյանը գրեթե չի շփվում աշխատակազմի և արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների հետ։ Նրանցից ոչ մեկը չի արժանացել նրա ընդունելությանը: Իսկ երբ նախարարի հետ ճշտելու հարցեր են ունենում, նրանց զանգերին պատասխանում են ԱԺ-ից ԱԳՆ տեղափոխված ջահել խորհրդական-օգնականներն ու տեղեկացնում, որ նախարարը չի կարող նրանց հետ խոսել կամ ընդունել, առաջարկում են իրենց հետ քննարկել հարցը։ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանին հարցրինք՝ Միրզոյանը նախարար նշանակվելուց ի վեր դեսպաններին երբևէ ընդունե՞լ է, և նրանց հետ կոմունիկացիան ի՞նչ տարբերակով է ապահովվում։
Խոսնակը փոխանցեց․ «ՀՀ ԱԳ նախարարը, բնականաբար, ամենօրյա կապի մեջ է օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված մեր դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ և համապատասխան հանձնարարականներ է տալիս թե՛ անձնական հանդիպումների, թե՛ հեռախոսային կապի, թե՛ այցերի և թե՛ դեսպանահավաքի միջոցով, որը տեղի է ունեցել մոտ 1 ամիս առաջ»։ Խնդրեցինք հստակեցնել՝ որևէ դեսպանի անհատապես ընդուն՞լ է նախարարը, ասաց՝ մշտապես։ Կոնկրետ օրինա՞կ՝ վերջին անգամ երբ և որ դեսպանին է հանդիպել, խոսնակը չնշեց. «Ես Ձեր հարցերին պատասխանեցի հստակ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-18 20:23
Церковь Сурб Ованнес Мкртич (Св. Иоанна Крестителя) в Шуши полностью разрушена. Об этом свидетельствуют снимки со спутника, опубликованные в сети Karabakh Records, передает Sputnik Армения.
-
2024-04-18 18:48
Россия говорит полуправду, потому что тяжелая российская государственная машина не принимает исторические, геополитические решения на основе лишь одного заявления. Об этом в беседе с корреспондентом NEWS.am заявил член группы «Альтернативные проекты» Ваге Ованнисян.
-
2024-04-18 18:45
Вывод российских ВС из Карабаха ставит последнюю точку над «и». Об этом написал в открытом письме на своей странице в Facebook бывший премьер-министр Армении Вазген Манукян, которое адресовано первому заместителю председателя комитета Государственной думы РФ по делам СНГ Константину Затулину, передает News.am.
-
2024-04-18 18:42
Нарушая моральные нормы, некоторые политические и общественные деятели не постеснялись обвинить Армянскую Церковь во лжи и мошенничестве. Об этом говорится в заявлении директора Информационной системы Первопрестольного Святого Эчмиадзина Есаи Артеняна в ответ на запросы относительно заявления епископов от 9 апреля.