CBS․ ԱՄՆ-ը պատրաստվում է հետ կանչել Կիևում մնացած բոլոր դիվանագետներին
Ամերիկյան վարչակազմը ծրագրում է հետ կանչել Կիևում մնացած բոլոր ծառայողներին 24-48 ժամում։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել էր, որ ԱՄՆ-ը չի փակում իր դեսպանատունը Կիևում, սակայն կրճատում է աշխատակիցների թվաքանակը, այդ թվում՝ դիվանագետների մի մասին Լվով տեղափոխելու հաշվին։
Փետրվարի 13-ից Կիևի դեսպանատան հյուպատոսական ծառայությունները դադարեցված են։
«Ակնհայտ է, որ մենք չենք կարող կանխատեսել ապագան և հստակ չգիտենք, թե ինչ տեղի կունենա։ Սակայն հիմա ռիսկը բավականին բարձր է, իսկ սպառնալիքը՝ մեծ, որպեսզի դա (Ուկրաինայից հեռանալը) համարվի խելամիտ որոշում»,-ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, տեղեկացնում է ShantNews.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 14:04
В Ереване граждане перекрыли перекресток улиц Хоренаци и Закияна. Они это сделали в поддержку тавушцев.
-
2024-04-25 14:02
В России всегда воспринимали Геноцид армян как собственную боль и беду, сказала в ходе еженедельного брифинга официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2024-04-25 14:01
Обстановка во время акции протеста граждан на участке Тигранашена автодороги Ереван-Мегри накалилась.
-
2024-04-25 13:19
Автодорога Ереван-Мегри на участке Тигранашена закрыта. Перекрыта и автотрасса Ереван-Севан на участке Мартуни.