Последние новости

Գեղամ Մանուկյան․ Զինված ուժերի ապահովման հարցը պետք է քննարկի Մելքոնյան Գագո՞ն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մենք ցանկացած օր իրավունք ենք ունենալու ծանոթանալ քննիչ հանձնաժողովի որևէ նիստին, որը տեսաձայնագրվելու է և որևէ մեկը, օրենքից բխող, մեզ չի կարողանալու արգելել»,-այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ճեպազրույցի ժամանակ խոսելով իշխանական ուժի կողմից ձևավորված քննիչ հանձնաժողովի մասին, որը քննելու է 44-օրյա պատերազմի պատճառները։

 


«Այս հանձնաժողովն այսպիսի մեծամասնությամբ չի կարող օբյեկտիվ լինել ։ Հանձնաժողովի փորձագետ է նաև նույն Արծրուն Հովհաննիսյանի բրիֆինգներից մեկի հայտնի հերոսներից , հիմա դուք ուզում եք օբյեկտիվ քննությո՞ւն։ Կետերից մեկով սահմանել են՝ Զինված ուժերի ապահովման թիկունքային սպառազինության հարցը և այլն զինված ուժերի ապահովման հարցը պետք է քննարկի Մելքոնյան Գագո՞ն, ՀՀ ԶՈւ թիկունքի նախկին պե՞տը»,-ասաց Գեղամ Մանուկյանը, տեղեկացնում է YerevanToday-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ