Последние новости

Տիգրան Աբրահամյան․ Քննիչ հանձնաժողովն իշխանության համար բեմադրություն է

Ըստ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի՝ իշխանությունը տպավորություն է ստեղծում, թե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի միջոցով հնարավոր է լինելու բացահայտել պատերազմի հանգամանքերն ու դրանում շահագրգռվածություն չի ցուցաբերում ընդդիմությունը։

«Եթե իշխանությունը նմանատիպ կամք ու ցանկություն ունենար, ապա դրա համար կային իրավապահ մարմիններ, որոնք պետության գլխավոր մարմիններն են, որ զբաղվում են բացահայտումներով», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ կա շատ կարևոր հանգամանք, որը իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են «սղացնել». օբյեկտիվության հանգամանքն է։

«Բոլորի համար ակնհայտ է, որ պատերազմի աղետալի հետևանքների պատասխանատուն ու գլխավոր մեղավորն իշխանությունն է, բայց հիմա նույն իշխանությունը ձևավորում է քննիչ հանձնաժողով ու ասում՝ «եկեք որոշենք մեր պատասխանատվության կամ մեղավորության աստիճանը». Ես, որ խոսում եմ օբյեկտիվության մասին, առաջին հերթին, դա նկատի ունեմ, այս պայմաններում սա ուղղակի իշխանության համար բեմադրություն է, որի գլխավոր նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը՝ նախապես նշանակելով մեղավորների, պատասխանատուների», - նշեց պատգամավոը։

Տիգրան Աբրահամյանն ասաց, թե, եթե հանրությունը մտածում է, որ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ ու այս իշխանության պայմաններում կարելի է օբյեկտիվորեն հանգամանքներ քննարկել, հնարավոր չէ։

Հիշեցնենք՝ այսօր մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը, ընդդիմությունը, սակայն, լքել է նիստերի դահլիճը։

Ըստ ընդդիմադիրների՝ «պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»:

Հայկական կողմի կորուստները, անհաջողությունների քաղաքական և ռազմական պատճառները. այս ու մի շարք այլ հարցեր են լինելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի քննության առարկան, տեղեկացնում է Aysor.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ