Последние новости

ՄԻՊ․ Գեղարքունիքում կոպիտ խախտված են մարդկանց իրավունքները

Ադրբեջանական հանցավոր արարքների փաստերը պետք է օգտագործել, որ ուժեղացնենք դրանց վերջ տալու և նրանց հեռացնելու գործը, բայց մեր քայլերը պետք է լինեն թիրախային ու ժամանակին, հեռահար մտածված, այլ ոչ թե թույլ տալով կոպիտ սխալներ` ասել, թե դա անիրատեսական լուծում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Ադրբեջանական հանցավոր արարքներով մեր բնակիչներին պատճառվում են լուրջ զրկանքներ ամեն օր` անվտանգությանն սպառնալիքներին ավելացնելով սոցիալական խնդիրները:

Գեղարքունիքում, օրինակ, մի շարք գյուղեր ընդհանրապես զրկվել են ջրից, կոպիտ խախտված են մարդկանց իրավունքները:

Ադրբեջանական զինված ծառայողները մեր գյուղերի հարևանությամբ արձակում են կրակոցներ, բացահայտ խոչընդոտում են, որ մարդիկ զբաղվեն գյուղատնտեսությամբ, վաստակեն ընտանիքի եկամուտը:

Մեր իրավունքների երաշխիքները պետք է ստեղծենք ինքներս:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վերջին փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքի մարզում. այն կներկայացնենք միջազգային ատյաններում, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ