Последние новости

Անդրեասյանը՝ Արցախի նախագահի դեմ քրգործ հարուցելու մասին

Ցանկացած ողջամիտ մարդ, անգամ չեմ ասի հայաստանցի, հասկանում է, որ այդ քրեական գործը որևէ միջազգային իրավական հիմքեր ունենալ չի կարող: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց խորհրի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ և հետախուզում է հայտարարել:

«Այն ինքնապաշտպանությունը, որն իրագործել է մեր ժողովուրդը, Արցախի ժողովրուդը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում, այստեղ իրվական հետապնդում անել ինքնապաշտպանության համար, իյնձ թվում է՝ անտրամաբանական է: Առավելևս, ես հիմա նույնիսկ չեմ կարող առավել մանրամասն դիտարկումներ անել, որովհետև ծանոթ չեմ այդ քրեական գործ կոչվածին, որի մասին գրվել է մամուլում»,-ասաց նա, տեղեկացնում է News.am:

Ինչ վերաբերում է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, ըստ որի այն երկրներում, որտեղ կա ընդհանուր իրավազորություն, Հայաստանը պարտավոր է փաթեթներ ուղարկել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների որոշումները կայացրած ներկայացուցիչների դեմ քրգործեր հարուցելու համար, Անդրեասյանն ասաց. «Պարոն Մարուքյանի առաջարկությունը մեր իրավապահ մարմինների, դատախազության իրավասության ներքո է: Կարծում եմ՝ հետաքրքիր առաջարկ է, բայց կարծում եմ՝ իրենք պետք է ուսումնասիրեն ու արձագանքեն»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ