Последние новости

Անդրանիկ Թևանյան․ Ըստ Փաշինյանի՝ Ղարաբաղը Ադրբեջանն է

Երևանի և Անկարայի հայտարարություններն այն մասին, որ հայ-թուրքական ներկա գործընթացն ընթանում է առանց նախապայմանների, լկտի սուտ են։ Այս մասին փետրվարի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր, նախագծի նախաձեռնող Անդրանիկ Թևանյանը։

Պատգամավորի խոսքով՝ Թուրքիայի բոլոր նախապայմանները կամ արդեն բավարարված են, կամ բավարարման փուլում են։

«Ավելին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների համաձայն՝ Ղարաբաղը Ադրբեջանն է։ Փաշինյանն ընդհանրապես մեծ էնտուզիազմով է պաշտպանում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման թեզը։ Այնտեղ նա ներառել է նաև Ղարաբաղը», - դժգոհել է Թևանյանը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ