Последние новости

Արցախի ԱԻՊՍ․ Հակառակորդի կրակոցների հետևանքով վնասվել է տրակտորի անվադողը

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ երեկ հակառակորդի կրակոցների հետևանքով վնասվել է տրակտորի անվադողը։ ԱԻՊԾ–ն ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով դեպքին և լուսանկարներ հրապարակելով։

Հայտնել էինք, որ երեկ ժամը 15:30-ի սահմաններում, Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ: Քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ:

«Տեղեկությունների ստուգման արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն (ծնված 1983թ.) տրակտորով հերկ է կատարել։ Իսկ հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ասվում է նաև, որ դեպքի վայր են մեկնել ոստիկանության շրջանայի բաժնի ծառայողներն ու ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները: Նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ