Последние новости

Թևանյան. Ղարաբաղի նախագահին մեղադրանքներ պետք է Հայաստանում առաջադրվեն, ոչ թե Ադրբեջանում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձնական վիրավորանքներ է հասցնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ վերջինս լռում է։ Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Ավելին, ինչպես նշեց պատգամավորը, Ալիևն այնքան է լկտիացել, որ արդեն սպառնում է քրեական գործ հարուցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ։ Նրան ուզում են ահաբեկչության մեղադրանք առաջադրել։

«Հարությունյանին օգնություն իբր տրամադրվել է Հայաստանից։ Դրա հետ կապված՝ նրանք իրենց մեր տարածքում հակաահաբեկչական հատուկ գործողություն իրականացնելու իրավունք են վերապահում։ Դուք գիտեք իմ կարծիքը Արայիկ Հարությունյանի մասին։ Այն, մեղմ ասած, շատ բացասական է։ Եթե նա մինչև հիմա ինքնասպանություն չի գործել, ուրեմն ինքն իր հանդեպ հարգանք չունի։ Նրա փոխարեն նորմալ մարդը վաղուց ատրճանակը կվերցներ ու ինքն իրեն կգնդակահարեր։ Դե լավ, վատագույն դեպքում նա պետք է հրաժարական տար: Այդուհանդերձ, ինչ էլ որ լինի, սա մեր հանցագործն է, և մե՛նք պետք է զբաղվենք նրանով, ալյ ոչ թե Ադրբեջանը»,- ասաց Թևանյանը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ