Последние новости

Քոչարյան․ Իշխանությունից շատ են հիասթափվել, բայց մարդիկ ընդդիմությունից էլ են հիասթափվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ չի հասունացել այն պահը, երբ ընդդիմությունը կկարողանա մեծ զանգվածներ փողոց հանել, բողոքի ակցիաներ անել։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Քոչարյանն այսպես պատասխանեց հարցին, թե ի՞նչ ազդակի է սպասում ընդդիմությունը, որպեսզի ակտիվանա։

«Այս իշխանության նկատմամբ ծայրահեղ վատ վերաբերմունք ունեցողների թիվն աճել է, սակայն, այո, ընդդիմության վարկանիշն էլ ընկնում զուգահեռ։ Բայց մեզանից հիասթափվողն այս իշխանության ֆանատը չի դառնում, և հիասթափվում են նրանք, ովքեր մեզնից ռադիկալ քայլեր են սպասում»,–ասում է Քոչարյանը։

Նրա խոսքով` առանց փողոցային պայքարի, այս իշխանությունը չի գնալու, պետք է բավարար զանգված, որը փողոց դուրս կգա և ոչ թե ուզեն, որ Քոչարյանը կամ մեկ այլ անձ իշխանության գա, այլ պարզապես ներկաները հրաժարական տան։

Քոչարյանը նշում է` ըստ հարցումների` Երևանի բնակիչների 42 տոկոսը ծայրահեղ դժգոհ է ներկայիս իշխանությունից և 14 տոկոսն է կողմ։ Այսինքն, ըստ նրա, պրոցեսը գնում է այդ ուղղությամբ, և ընդդիմությունը պետք է կարողանա ճիշտ պահը որսալ, շատ առաջ չընկնել։

Քոչարյանը հավելեց, որ փողոցային պայքար սկսելու համար արտաքին ազդակների չեն սպասելու, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ