Последние новости

Մովսես Հակոբյան․ Չեմ պատրաստվում գնալ այդ հանձնաժողով, ասելիք չունեմ

Փետրվարի 14-ին տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը։

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։

168.am-ը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց՝ պատրա՞ստ է գնալ հանձնաժողով և ներկայացնել պատերազմի ժամանակ իր տեսածը, ինչին ի պատասխան՝ Մովսես Հակոբյանն ասաց. «Չեմ պատրաստվում գնալ այդ հանձնաժողով, որովհետև ասելիք չունեմ»։

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ չգնալու դեպքում իր անձի շուրջ տարաբնույթ կարծիքներ կձևավորվեն, որ խուսափում է, և այլն, Մովսես Հակոբյանը կարճ պատասխանեց.

«Ես դրանից վատ չեմ զգում, թող տարբեր կարծիքներ ձևավորվեն։ Ես առհասարակ այդ հանձնաժողովի ձևավորման իմաստը չեմ հասկանում», տեղեկացնում է Aysor.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ