Последние новости

Հունաստանի արտգործնախարար․ Թուրքիան սպառնում է պատերազմով

Թուրքիան շարունակում է որոշ վիճելի կղզիների հավակնել և հիմա մարտական պատրաստականություն մեջ է։ Պատերազմի վտանգ կա։ Նման հայտարարություն է արել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հույն նախարարը Թուրքիային մեղադրել է ագրեսիվ և ապակայունացնող վարքագիծը շարունակելու մեջ։

«Միգուցե Թուրքիան օգտվում է այն հանգամանքից, որ բոլորի ուշադրությունն այլ երկրի վրա է, և առաջ է քաշում Հունաստանի ինքնիշխանության ուղղված անիրատեսական ու անօրինական պահանջները»,- ասել է Հունաստանի արտգործնախարարը։

Միաժամանակ Դենդիասն ընդգծել է, որ Հունաստանն անշեղորեն պահպանելու է իր վարած քաղաքականությանը և հանդես է գալու միջազգային իրավունքի վրա հիմնված կառուցողական երկխոսության օգտին։

«Բնականաբար, մենք պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, ազգային շահերն ու արժանապատվությունը՝ դիմակայելով ցանկացած սպառնալիքի»,- հավելել է նախարարը։

1995 թվականին, երբ Հունաստանի խորհրդարանը վավերացրեց UNCLOS կոնվենցիան, Անկարան հայտարարեց` եթե Հունաստանն իր տարածքային ջրերը Էգեյան ծովում 6 ծովային մղոնից հասցնի 12–ի, ապա դա կհամարվի Թուրքիայի ազգային ինքնիշխանության խախտում և կվերածվի casus belli–ի`պատերազմ հայտարարելու պատճառի։

Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին տարիներին լրջորեն վատթարացել են տարածքային վեճերի պատճառով։ Երկու երկրները չեն կարողանում պայմանավորվել ծովային գոտիների շուրջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ