Последние новости

ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆՈ՛ՒՄ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Դադարը մոտենում է ավարտի՞ն

Գեղարքունիքում իրենց դիրքերի գնդակոծման մասին ադրբեջանցիների ապատեղեկատվությունը չի կարելի գնահատել այլ կերպ, քան սադրանք և նախապատրաստություն նոր պատերազմի: Քաղաքագետներն արդեն նշում են ժամկետը. վաղ գարնանը։ Բացառված չէ, որ սողացող բռնազավթմանը փոխարինելու գան դիրքային մարտերը, որոնք կոչված են արագացնել խաղաղ պայմանագրի ստորագրումը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումով

Հիշեցնեմ, որ Ազատագրական շարժումը ձեվավորվեց Ալիևի և Փաշինյանի միջև 2021թ.նոյեմբերի 26-ի համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտելու նպատակով։ Այդ օրը Մոսկվայում ոչ մի համաձայնագիր չստորագրվեց, և այդ փաստը շարժումը գրանցեց իր ակտիվում։ Իրենց հաշվին գրանեցին նաև նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը, ինչն անցած տարի պահանջել էր շարժումը՝ Փաշինյանի հրաժարականի հետ մեկտեղ։ Համակարգողներից մեկը՝ Նաիրի Հոխիկյանը չբացառեց, որ 4-րդ նախագահը հրաժարականի այլ պատճառներ էլ ուներ, սակայն շարժման երկու պահանջներն էլ բավարարվել են, ինչը, ըստ նրա, լավատեսության առիթ է տալիս։

Հիշեցնեմ, որ 2021 թվականին շարժման ակցիաները սակավաթիվ էին և ցրտերի սկսվելուն պես դադարեցին։ Փողոցային ակցիաների համակարգողներից քաղաքականացված հանրությանը հայտնի են միայն ինքը՝ Հոխիկյանը և «Զարթոնք» կուսակցության առաջնորդ, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։ Շարժումը, Հոխիկյանի խոսքերով, քաղաքական բնույթ է կրում, բայց վերկուսակցական է։ Նա հայտարարել է, որ ձմեռային ցրտերի պատճառով վերցրած դադարը մոտենում է ավարտին, և հաշված շաբաթներ անց շարժումը սկսելու է փողոցային պայքարի նոր փուլ: Միաժամանակ, ըստ նրա, բողոքի ակցիաներ կընթանան Սփյուռքի հայ համայնքներում։

Հոխիկյանը հայտարարել է, որ պայքարը տարվելու է հետևյալ ուղղություններով. հանրահավաքներ, փողոցների արգելափակում, արշավներ դեպի պետական շենքեր: «Մարդիկ պետք է իրենց մեջ ուժ գտնեն՝ պայքարելու մինչև վերջ։ Տուն չգնալ, մինչև Փաշինյանին տուն չուղարկեն։ Նա կոնկրետ մեր ժողովրդի համար դահիճ է դարձել՝ իր ավազակախմբով հանդերձ։ Կա՛մ մենք պիտի ազատվենք նրանից, կա՛մ էլ ինքը՝ ժողովրդից»,- ընդգծել է Հոխիկյանը, որը ներկայումս շարժման մյուս համակարգողների հետ հանդիպում է բնակչության, քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպումները միտված են շարժմանը համազգային մասշտաբ հաղորդելուն և ողջ ժողովրդին ոտքի հանելուն։

Տարաձայնությունների մասին լուրերը խիստ չափազանցված են

Հիշեցնեմ, որ Ազատագրական շարժումն առաջացավ Դիմադրության շարժման հետ գրեթե միաժամանակ, որի ակունքներում խորհրդարանական ընդդիմության կուսակցություններն են։

Անցած քաղաքական տարեվերջին այդ շարժումը երկրի տարածքում բացեց մոտ 40 գրասենյակ, որտեղ այս օրերին էլ շարունակվում է մասնակիցների հավաքագրումը: Ոչ այնքան վաղուց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարեց, որ շարժումը պատրաստվում է փողոց դուրս բերել ժողովրդին և վերսկսել փողոցային պայքարը ռեժիմի դեմ։ Ի դեպ, չարաչար սխալվում են նրանք, ովքեր գրում են, թե խորհրդարանական ընդդիմությունը չի աջակցել «Ազատագրական շարժման» ակցիաներին։

Իրականում այդ ակցիաներին իրենց ներկայությամբ աջակցել են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը և նրա գլխավորած ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու ընդդիմության այլ պատգամավորներ: Երկու շարժումների համակարգողների միջև տարաձայնությունների մասին լուրերը սաստիկ չափազանցված են, պարզապես մարդիկ տարբեր կերպ են պատկերացնում փողոցային պայքարի ռազմավարությունն ու մարտավարությունը:

Կարելի է ցանկացած կերպ վերաբերվել երկու շարժումներին, բայց չի կարելի չընդունել, որ համբերության բաժակը լեփ-լեցուն է, և համաժողովրդական ընդվզումը կարող է ցանկացած պահի ժայթքել մեծ ու փոքր քաղաքների փողոցներ։ Զանգվածային գիտակցությունն աստիճանաբար համակերպվում այն եզրահանգման հետ, որ կայուն վիճակը կործանարար է երկրի ապագայի համար, ստեղծված իրավիճակից միակ ելքն ապակայունացումն է՝ ռեժիմը տապալելու նպատակով։ Հայ հասարակությունը հայտնվել է մի իրավիճակում, երբ պետությանը սպառնում է ոչ թե ապակայունացումը, այլ կայունությունը, որը հետևողականորեն ջլատում է պետական օրգանիզմը։

Իշխանությունը նույնպես պատրաստվում է փողոցային բողոքի ակցիաներին, որոնք, անկասկած, կհամալրեն «ծանր վիրավորանք» հասցնելու հոդվածով մեղադրյալների ցուցակը։ Որպեսզի իրականանա այն, ինչի մասին խոսում է Հոխիկյանը, և ժողովուրդն իրոք չհեռանա փողոցներից, քանի դեռ Փաշինյանը չի լքել վարչապետի աթոռը, պետք է հենց այն կրիտիկական զանգվածը, որը նախորդ տարի չկարողացավ հավաքել ոչ ոք։ Փաշինյանի ռեժիմն արգելել է խոսքի ազատությունը, գործի է դրել քաղաքական բռնաճնշումների թափանիվը, հիմա ճիշտ ժամանակն է արգելել հավաքները, որպեսզի դրանք աստիճանաբար չհասնեն կրիտիկական զանգվածի։

Ընդդիմության շարքերում կարծիքները կիսվել են. ոմանք համարում են, որ Փաշինյանն իշխանությունը զավթել է փողոցային պայքարի ճանապարհով, ուստի պետք է հեռանա վարչապետի պաշտոնից հենց փողոցի ճնշման տակ։ Մյուսները պնդում են, որ ռեժիմի պարագլուխը հրաժարական չի տա նույնիսկ կրիտիկական զանգվածի առկայության դեպքում, պարզապես պահ կմտնի բունկերում, ինչպես որ արեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարության ստորագրումից հետո…

Ընդդիմությունն ուզում է խափանե՞լ խաղաղության պայմանագրի ստորագրումը

Անչափ կարևոր է, որ ընդդիմության փողոցային ակցիաները համաձայնեցված բնույթ կրեն, կարևոր է խուսափել ֆալստարտից, կարևոր է խելամիտ օգտագործել փողոցային ռեսուրսը, իսկ ամենակարևորն է՝ հասնել նրան, որ ռեժիմի քաղաքականությունից դժգոհ ժողովուրդը վերջապես դուրս գա փողոց։

Ընդդիմադիր գործիչներից ոմանք այս օրերին խոսում էին այն մասին, որ համաժողովրդական համապետական բողոքի ակցիան հնարավոր է միայն փողոցային նոր առաջնորդի առկայության դեպքում, որին կհավատան զանգվածները, իսկ նման առաջնորդ ընդդիմությունը չունի։ Այդ խոսակցություններն անիմաստ են, քանզի ունենք այն, ինչ ունենք։ Ռեժիմը հիմնավորապես փխրեցրել է հողը՝ համաժողովրդական պայքարի մեկնարկի համար, ընդդիմությանը մնում է միայն գրագիտորեն կուտակել դժգոհությունը «ներքևից»։

Պայքարի համար զանգվածների մոբիլիզացումն ընթանում է սքողված ռեժիմով, ընդդիմությունը չի գովազդում փողոցային բողոքի ակցիաների նախապատրաստումը, փոխարենը ակնհայտ է, որ այդ ակցիաներին ակտիվորեն նախապատրաստվում է ոստիկանությունը: Անցած տարի հանրահավաքներն ու երթերը ցրելիս ոստիկանությունը գործում էր առանձնակի դաժանությամբ, ինչին ուշադրություն են դարձրել ռեժիմի կերամանից չսնվող ԶԼՄ-ներն ու իրավապաշտպանները։

Բացառված չէ, որ «ծանր վիրավորանքների» քրեականացման հետ մեկտեղ՝ ռեժիմը ձեռնարկի նաև այլ կանխարգելիչ միջոցներ, որպեսզի չեզոքացնի դիմակայության նոր ալիքի սպառնալիքը: Օրինակ, անցնի զանգվածային ձերբակալությունների և կալանավորումների։ Փաշինյանի քարոզչամեքենան ակտիվորեն տարածում է այն գաղափարը, թե ընդդիմության բողոքն ուղղված է Բաքվի հետ խաղաղ պայմանագրի ստորագրման խափանմանը, իբր՝ ապակայունացումը կործանարար ազդեցություն կունենա պետության ապագայի վրա։ Ռեժիմը մեղադրում է ընդդիմությանն այն բանում, թե նա, իբր, խոչընդոտում է տևական խաղաղության հաստատմանը։

Իրականում ոչ մի խաղաղություն էլ չի լինի. Հայաստանի տարածքի բռնազավթումն ու Արցախի խաղաղ բնակիչների տների գնդակոծումը շարունակվում է, չնայած Ալիևի հետ խաղաղ պայմանագիր ստորագրելու և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղեգիծը շարունակելու պատրաստակամության մասին Փաշինյանի մշտական հայտարարություններին։ Առաջնորդվելով առողջ դատողությամբ՝ անհնար է չգիտակցել, որ կայունությունն ու «խաղաղության դարաշրջանը» մոտեցնելու ռեժիմի պարագլխի ուղեգիծը ոչնչացնում են հայկական պետականությունը։ Ռեժիմի քարոզչամեքենան փորձում է զանգվածներին պարտադրել այն թեզը, թե Փաշինյանը, իբր, կողմ է խաղաղությանը, իսկ ընդդիմությունը՝ պատերազմին։ Իրականում Փաշինյանը ի վիճակի չէ խաղաղություն ապահովել, և արդեն բազմիցս ապացուցել է դա գործնականում, մինչդեռ ընդդիմությունը ոչ միայն խոսում է «արժանապատիվ խաղաղության» հնարավորության մասին, այլև մատնանշում դրան հասնելու ուղիները:

Մայիսի 12-ից հետո կայունության 9 ամիսները հանգեցրին գրավյալ տարածքներում ադրբեջանական դիրքերի ամրապնդման, դիրքային պատերազմի և հայ զինվորների սպանության։ Վերջին օրերին ահազանգեր են ստացվում Կապանի շրջանի դիրքերից հայկական ստորաբաժանումների հետքաշման մասին։ Արդեն կռահումներ կան, որ դա կապված է «հայելային» նահանջների հետ, որոնց մասին խոսում է Փաշինյանը, միայն թե ադրբեջանցի զավթիչները ոչ մի տեղ նահանջել չեն պատրաստվում։ Նրանք սպասում են, թե երբ է հալվելու սարերի ձյունը, որպեսզի շարունակեն Հայաստանի սողացող բռնազավթումը, նոր ամրաշրջանների կառուցումը և հայկական դիրքերի գնդակոծումը։ Առջևում տաք եղանակի մի ամբողջ տարի կա, բռնազավթիչները բավական ժամանակ ունեն Երևանին ևս 41 քառակուսի կիլոմետրով մոտենալու համար…

Основная тема:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • "МОЯ БОРЬБА, МОЯ РОДИНА"
      2024-03-26 09:46

      Отвечая на днях на вопросы журналистов, депутат от фракции "Айастан" младший сын второго президента Левон Кочарян опроверг ранее появившиеся в СМИ слухи о намерении основать собственную партию. Почти одновременно появились слухи о том, что партию решила создать одна из соратниц Роберта Кочаряна член организации "Зов сыновей" Ани Карапетян. Ее партия называется "Моя борьба, моя родина". До сих пор в стране было 119 зарегистрированных партий, теперь будет 120.

    • БУДЕМ ПОТРЕБЛЯТЬ УКРАИНСКУЮ ПШЕНИЦУ?
      2024-03-26 09:33

      По данным марзовой администрации Тавуша, в 2023 г. осенняя посевная в марзе была проведена на территории 2741 гектаров. Специалисты считают, что скромные масштабы посевной обусловлены отсутствием в прошлом году государственных субсидий на выращивание пшеницы. Правительство не сочло уместным финансировать в прошлом году эту программу.

    • КОМУ НЕ ДАЮТ ПОКОЯ ПОЛИТИЧЕСКИЕ ТРУПЫ?
      2024-03-22 10:25

      Депутат от фракции ГД бывший замминистра обороны, сколотивший внушительное состояние не только в РА, но и за ее пределами, генерал Гагик (Гурген) Мелконян выступил со скандальным заявлением о том, что Пашинян назначил генерала Аршака Карапетяна министром обороны по требованию России.

    • ПРОГРАММЫ ПАРТИИ ОСТАЛИСЬ НЕЗАВЕРШЕННЫМИ…
      2024-03-21 09:34

      2023 политический год завершился скандальным захватом власти в укрупненной общине Алаверди: в присутствии большого количества полицейских имело место смещение законно избранного руководителя общины Аркадия Тамазяна и замена его членом ГД бывшим республиканцем Давидом Гумашяном. Тамазян, напомню, представляет партию "Страна для жизни".






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՑ ԱՆՑԵԼ Է ՄԵԿ ՏԱՐԻ. ՌԵԺԻՄԸ ՏԱՊԱԼՄԱՆ ԵԶՐԻ՞Ն Է
      2021-11-09 10:53

      Կապիտուլյացիային գումարվեց օկուպացիան Կապիտուլյացիայի խայտառակ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց իշխանությունը դեռ չի լուծել ոչ մի խնդիր և չի կատարել ոչ մի խոստում։

    • ՌԵԺԻՄԸ ՀԱՏԵԼ Է «ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ». ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ
      2021-11-04 20:31

      «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին...» ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածն ասում է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»: Դա նշանակում է, որ պատգամավորի նկատմամբ ցանկացած ֆիզիկական ոտնձգություն Հիմնական օրենքի բացահայտ խախտում է։

    • ՊԱՅՔԱՐ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ, ԹԵ՞ ԻՄԻՏԱՑԻԱ ԱՐՏԱՔԻՆ ՏՊԱՎՈՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
      2021-10-13 08:54

      «Աբսոլյուտիզմը» կարագացնի միջկուսակցական բանակցությունները Երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ իշխանափոխության գործընթացը հաջողությամբ կպսակվի, եթե պայքարն ուղղված լինի այս իշխանությանը հեռացնելուն, այլ ոչ թե իշխանության գալուն, մնում է քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում։ Իրավիճակը պահանջում է արտակարգ մոտեցումներ, միայն այդ դեպքում փողոցային պայքարի նոր ալիքը կհասնի նպատակին և հաջողությամբ կպսակվի։ Հունիսի 20-ի ընտրություններից հետո հասունացել է միասնական նպատակի շուրջ իրական ընդդիմությանը միավորելու կոնկրետ քայլերի անհրաժեշտություն։

    • ԵՐԲ ՏԱՊԱԼԵԼ ՆԻԿՈԼԻՆ
      2021-03-29 19:07

      Տարօրինակ բանավեճ է ծավալվել վերջին ժամանակներս ընդդիմության շարքերում. տապալել Նիկոլին նախքան ընտրությունները, թե՞ մասնակցել ընտրություններին։ Ի՞նչ կա այդտեղ վիճելու։ Իհարկե, իրավացի է Վազգեն Մանուկյանը, և ոչ միայն Վազգեն Մանուկյանը. պետք է տապալել նախքան ընտրությունները, հետո դադար տալ և մեկ տարի հետո ընտրություններ անցկացնել։ Ո՞վ է վիճում: