Последние новости

Թաթոյանը՝ ադրբեջանցիների սադրանքների մասին Արցախում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Արցախյան շարժման 34-րդ տարվա կապակցությամբ գրառում է կատարել Facebook-ում։ Նա նշել է, որ մարդիկ Արցախում տրամադրված են խաղաղ ապրելուն ու զարգանալուն, սակայն ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունն է՝ թույլ չտալ, որ պատերազմից հետո Արցախում խաղաղ կյանքը վերականգնվի։

«Խաղաղ բնակիչների կյանքի, արժանապատիվ ապրելու և կենսական մյուս իրավունքների խախտումները, սպառնալիքներն ուղղված են խաղաղ բնակչության կյանքն անհնարինության վերածելուն: Ընդ որում, կրակոցներն էլ ահաբեկչական բնույթի են. օրինակ՝ ուղիղ կրակում են մարդկանց տների վրա, երբ գիշերը քնած են կամ երբ գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում և այլն», - գրել է ՄԻՊ-ը։

Նրա խոսքով՝ Հայաստանը, Արցախն ու սփյուռքը պետք է համակարգված գործեն, ճիշտ հասկանան ադրբեջանական իշխանությունների արարքների իրական շարժառիթները, ճիշտ գնահատեն կյանքի անվտանգության հարցերն ու իրավունքների երաշխիքները:

Այսօր նշվում է Արցախի վերածննդի 34֊ամյա տարեդարձը 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու վերաբերյալ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ