Последние новости

«Հայաստան»․ ՀՀ իշխանությունը նախապատրաստում է 1915 թ-ի կրկնություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր մենք ականտես եղանք մի ամոթալի և խայտառակ իրադարձության, որը տեղի ունեցավ իշխող ուժի կողմից: Նույնիսկ ես չէի պատկերացնում, որ այսքան ակնհայտ թուրքամետ քաղաքականությունը ողջունվի իշխանության կողմից, ես չէի պատկերացնի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

 


«Սա այսպես կոչված խաղասիրական դրսևորում էր, որը բերելու է նոր ավերածությունների և նոր ողբերգության, մեր քաղաքացիները պետք է իմանան, որ 1915 թվականի կրկնությունը նախապատրաստվում է հիմա ՀՀ իշխանությունների կողմից, որովհետև դու փաստացի ազդակ ես տալիս քո թշնամիներին, որ պատրաստ ես կատարել նրանց բոլոր նախապայմանները հանուն այսպես կոչված խաղաղության: Իսկ իրականում խաղաղություն չի լինելու դրանով, դրանով թուրքական ախորժակը մեծանալու է, Ադրբեջանի կրտումները Հայաստանի տարածքների նկատմամբ մեծանալու են»,-ասաց նա, տեղեկացնում է Yerevan.Today-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ