Последние новости

Իրանի ԱԳՆ․ Վիեննայում Իրանի ժողովրդի իրավունքներին վերաբերող որևէ զիջում չի լինի

Վիեննայում 2015թ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններում Իրանի ժողովրդի իրավունքներին վերաբերող որևէ զիջում չի լինի։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայիդ Խատիբզադեն, տեղեկացնում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ Իրանի անքակտելի իրավունքներն ու միջուկային ձեռքբերումներն անշուշտ պաշտպանված կլինեն։

Խատիբզադեն նշել է, որ Թեհրանի և P4+1 խմբի միջև Վիեննայում կայացած բանակցությունները զգալի առաջընթաց են գրանցել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) հարցում:

Միաժամանակ, նա դատապարտել է Արևմուտքին «բանակցությունների համար վճռորոշ քաղաքական որոշումներ կայացնելու հարցում վճռականության բացակայության համար»։

Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ բանակցություններում չլուծված հարցերը «ամենաբարդ, ռազմավարական և լուրջ խնդիրներն են, որոնք պետք է լուծվեն»։

Նրա խոսքով՝ «մենք դեռ սպասում ենք Եվրոպայի ու ԱՄՆ-ի որոշումների ընդունմանը», իսկ Թեհրանը դեռ չի տեսնում նման որոշումներ կայացնելու նրանց կամքի դրսևորումը։

Մեկնաբանելով Իսրայելի վարչապետի հայտարարությունները, ով վերջերս հայտարարել է, որ Վիեննայում համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի, Խատիբզադեն ասել է, որ Իսրայելի առաջնորդների հայտարարությունները մշտապես ուղղված են Իրանի դեմ «հոգեբանական պատերազմ մղելուն», տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ