Մամիջանյան․ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստին, որին մասնակցում է նաև ադրբեջանական պատվիրակությունը, հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Ստեղծագործ մոտեցումը մշտապես ողջունելի է: Եվ, ինչպես գիտեք, Ադրբեջանն ունի ստեղծարարության իր ուրույն ոճը: Ադրբեջանի կողմից խնդիրները լուծելու եղանակը վերջիններիս գոյությունն անտեսելն է: Ադրբեջանի կարծիքով չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, չկան ռազմագերիներ, չկար արգելված զինատեսակների կիրառում 2020 թվականի պատերազմի ժամանակ, տեղի չի ունեցել մշակութային ժառանգության ոչնչացում և այս պահին էլ չի շարունակվում ոչնչացվել, Արցախում չեն եղել ահաբեկչական խմբեր, ոչ մի զինված ուժեր չեն եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում և չկան այս պահին: Սա խնդիրները կարգավորելու շատ հետաքրքիր ձև է՝ անտեսել խնդիրը:
Ես իմ խոսքն ուղղում եմ Ադրբեջանի պատվիրակությանը՝ Հարավային Կովկասում բնության մեջ ջայլամ չի հանդիպում, և ջայլամային քաղաքականությամբ գործելը՝ ասել է թե չտեսնելու տալով, ժխտելով խնդիրները, ապագա ունենալ չի կարող:
Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքի կայացումն անխուսափելի է:
Եվ որպես իմ ելույթի ամփոփում՝ ես կցանկանայի մեջբերել Հայաստանի Հանրապետության նախկին նախագահի խոսքերը, ով այժմ հետապնդվում է ադրբեջանցի բռնապետերի և մեր հայրենի երկրի՝ Հայաստանի պոպուլիստների կողմից. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.