Последние новости

Պուտին․ Սա Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման նոր փուլ է

Այսօր Ադրբեջանի հետ Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կստորագրվի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը բնութագրել է դա որպես Բաքվի հետ հարաբերությունների զարգացման նոր փուլ։

«Այսօր դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կստորագրենք, դա հարաբերությունների զարգացման նոր փուլ է», - ասել է Պուտինը:

Իլհամ Ալին իր հերթին հայտարարել է, որ ՌԴ-ի հետ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրումը միանշանակ շատ դրական նշանակություն կունենա:

«Հռչակագրում մոտ 40 կետ կա, այն փոխգործակցության լայն ասպեկտներ է ընդգրկում», - պարզաբանել է Ալիևը, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ