Последние новости

Զախարովան՝ Բրիտանիային. Դուք արդեն օգնեցիք։ Հանգստացեք

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram–ի իր ալիքում համապատասխան գրառում է կատարել` մեկնաբանելով Բրիտանիայի ԱԳՆ–ի հայտարարությունը, որում Լոնդոնը խոստացել է օգնել Կիևին ինքնապաշտպանության հարցում։

Ուկրաինային աջակցելու պատրաստակամության մասին ավելի վաղ հայտարարել էր Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գծով Բրիտանիայի պետնախարար Ջեյմս Կլևերլին։

«Դուք արդեն օգնեցիք։ Հանգստացեք», – խորհուրդ է տվել Զախարովան։

Միևնույն ժամանակ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդգծել է, որ Արևմուտքն, ի դեմս Մեծ Բրիտանիայի և նրա դաշնակիցների, վճռական պատասխան է երաշխավորում Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ