Freedom House․ Հայաստանը մասամբ ազատ երկիր է
Հայաստանը հետխորհրդային տարածքի չորս պետություններից մեկն է՝ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ մեկտեղ, որ դասվում է մասամբ ազատ պետությունների շարքին: Այս մասին նշված է Freedom House-ի այսօր՝ փետրվարի 24-ին հրապարակած տարեկան զեկույցում։
«Հայաստանը, դեռ գտնվելով 2020-ին Ադրբեջանի հետ տեղի ունեցած պատերազմին հաջորդած անկայուն իրավիճակում, հաստատեց ընտրական նոր օրենսգիրքը, որով բարելավվելու են ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունը», - նշում են զեկույցի հեղինակները։
Ընդգծելով նաև, որ անցած տարի կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները «որոշակիորեն կայունացրեցին քաղաքական համակարգը», Freedom House-ի վերլուծաբանները նկատում են, որ 2021-ի երկրորդ կեսին տեղացի ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված քրեական գործերը «խորացնում են այն մտահոգությունը, որ ժողովրդավարությունը Հայաստանում այնքան էլ հաստատուն հիմքերի վրա չէ դրված»։
Հարևան Վրաստանը ևս, որը, Freedom House-ի գնահատմամբ, Եվրասիայում ժողովրդավարացման մակարդակով առաջատարներից մեկն է, 2021-ին մի շարք խնդիրների է բախվել։ Խոսքը, մասնավորաբար, ընդդիմության ակտիվիստների, լրագրողների և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ ձեռնարկված բռնարարքների և ահաբեկման դեպքերի աճի մասին է։
Հարավային Կովկասի երրորդ պետությունը՝ Ադրբեջանը, ինչպես և նախորդ տարիներին, 2022-ին ևս ճանաչվել է ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի ամենաանազատ երկրներից մեկը։
«Ադրբեջանը աշխարհի 16 ամենից ոչ ազատ պետությունների թվում է՝ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտներում արձանագրած իր վատ ցուցանիշներով զիջելով միայն Չինաստանին, Լիբիային, Մյանմային և Եմենին», - պնդում են Freedom House-ի փորձագետները։
Հայաստանի մեկ այլ հարևանը՝ Թուրքիան, իրավապաշտպանների կողմից ևս դասվել է ոչ ազատ պետությունների թվին։ Ավելին, թուրքական հնրապետությունը Freedom House-ի այսօր հրապարակված զեկույցում մեկ անգամ ևս ճանաչվել է Եվրոպայի ամենից ոչ ազատ երկիր։
«Նախորդ տարի իշխանությունները բռնություններով արձագանքեցին Բողազիջի համալսարանի շուրջ կենտրոնացած ուսանողական բողոքի ակցիաներին, ինչպես նաև կանանց և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության պահանջով կայացած մի շարք ցույցերին», - արձանագրում են զեկույցի հեղինակները, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-18 20:23
Церковь Сурб Ованнес Мкртич (Св. Иоанна Крестителя) в Шуши полностью разрушена. Об этом свидетельствуют снимки со спутника, опубликованные в сети Karabakh Records, передает Sputnik Армения.
-
2024-04-18 18:48
Россия говорит полуправду, потому что тяжелая российская государственная машина не принимает исторические, геополитические решения на основе лишь одного заявления. Об этом в беседе с корреспондентом NEWS.am заявил член группы «Альтернативные проекты» Ваге Ованнисян.
-
2024-04-18 18:45
Вывод российских ВС из Карабаха ставит последнюю точку над «и». Об этом написал в открытом письме на своей странице в Facebook бывший премьер-министр Армении Вазген Манукян, которое адресовано первому заместителю председателя комитета Государственной думы РФ по делам СНГ Константину Затулину, передает News.am.
-
2024-04-18 18:42
Нарушая моральные нормы, некоторые политические и общественные деятели не постеснялись обвинить Армянскую Церковь во лжи и мошенничестве. Об этом говорится в заявлении директора Информационной системы Первопрестольного Святого Эчмиадзина Есаи Артеняна в ответ на запросы относительно заявления епископов от 9 апреля.