Последние новости

ԵՄ գագաթնաժողովում համաձայնեցվել են Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցները

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, Բրյուսելում կայացած արտակարգ գագաթնաժողովում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ ընդլայնված փաթեթը: «Այդ պատժամիջոցները վերաբերում են ֆինանսական, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին, երկակի նշանակության ապրանքներին, ինչպես նաև արտահանման վերահսկողությանը և արտահանման ֆինանսավորմանը, վիզային քաղաքականությանը, ռուսաստանցի ֆիզիկական անձանց լրացուցիչ ցուցակներին և պատժամիջոցների ցուցակագրման նոր չափանիշներին»,- ասվում է ԵՄ-ի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է DW-ը։

ԵՄ առաջնորդների կարծիքով՝ նոր սահմանափակող միջոցները «լայնամասշտաբ և լուրջ հետևանքներ» կունենան Ռուսաստանի համար։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Twitter-ի իր էջում հրապարակել է ամփոփիչ փաստաթուղթը՝ պատժամիջոցների նոր փաթեթն անվանելով Բրյուսելի պատասխանը «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անհիմն և չարդարացված ռազմական ագրեսիային»։

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը նախազգուշացրել էր, որ ԵՄ-ն կընդունի Մոսկվայի դեմ «երբևէ սահմանված պատժամիջոցների ամենակոշտ փաթեթը»։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն, իր հերթին, հայտարարել էր, որ փաթեթը «ուղղված է Ռուսաստանի տնտեսության ռազմավարական հատվածներին և արգելափակում է դրանց հասանելիությունը դեպի տեխնոլոգիաներ և շուկաներ, որոնք առանցքային են Ռուսաստանի համար»: Նրա խոսքով՝ այդ սահմանափակումները կոչված են թուլացնելու ռուսական տնտեսությունը։ Նա նաև նշել է, որ կսառեցվեն Եվրոպայում ռուսական ակտիվները։

Պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում համապատասխան իրավական փաստաթղթերի մշակումից, ԵՄ անդամ երկրների դեսպանների կողմից պաշտոնական հաստատումից և ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակումից անմիջապես հետո։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա փետրվարի 25-ի առավոտյան, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ