Последние новости

Փաշինյան․ ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները կազդեն ԵԱՏՄ տնտեսական մթնոլորտի վրա

Ակնհայտ է, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներն ազդեցություն կունենան եվրասիական տարածաշրջանում տնտեսական մթնոլորտի վրա։ Այսօր այս մասին Նուր–Սուլթանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների համատեղ հանդիպմանը։

«Այս առումով` մենք պետք է քննարկենք, թե ինչպիսի օպերատիվ որոշումներ պետք է ընդունել, որպեսզի այդ բացասական ազդեցությունները լինեն նվազագույն և եթե հնարավոր է, շրջանցել դրանք` իրականացնելով համապատասխան քայլեր»,– ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետն արձանագրել է, որ Նուր–Սուլթանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը համընկել է աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ սրման հետ:

«Ակնհայտ է, որ մենք գտնվում ենք զգայուն ժամանակահատվածում, աշխարհաքաղաքական զգայուն տեկտոնական գործընթացներում, և այս համատեքստում, իհարկե, Եվրասիական տնտեսական միությունը կարևոր ֆորմատ է, որպեսզի զարգացնենք մեր երկրների տնտեսությունները»,– ասել է Փաշինյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ