Последние новости

ՀՀ ԱԳՆ․ ՀՀ քաղաքացիների շրջանում զոհերի մասին ճշգրտված տեղեկություն չկա

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունն այս պահի դրությամբ որևէ ճշգրտված տեղեկություն չունի ռուս-ուկրաինական հակամարտությունում զոհված ՀՀ քաղաքացիների մասին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Նման տեղեկության առկայության դեպքում, մենք կտեղեկացնենք»,- նշեց Հունանյանը։

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն է տարածվել, որ Խարկովում ռուսական կողմից զոհվել է տանկիստ, ազգությամբ հայ Դավիթ Դերենիկի Աղաջանյանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ