Последние новости

Բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև բողոքի ակցիա են իրականացնում՝ Արցախի հայկական մշակութային հուշարձանների ինքնությունը պահպանելու պահանջով։

 


Նրանց ձեռքին կան անգլերենով պաստառներ, որոնց վրա գրված է. «Դադարեցրեք սպիտակ ցեղասպանությունը», «Դադարեցրեք մշակութային կհուշարձանների ոչնչացումը»:

Ուսանողական միության տարածած հաղորդագրության մեջ ասված է «Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում գտնվող հազարավոր պատմամշակութային հուշարձանների հայկական ինքնությունը վտանգված է։

Ադրբեջանի կողմից պետական մակարդակով և լայն թափով իրականացվում է մշակութային հերթական ցեղասպանությունը։ Այդ ուղղությամբ հայկական երկու հանրապետությունների իշխանությունների կողմից որևէ առարկայական քայլեր չեն ձեռնարկվում։ Արցախը հայությանն է, և հայությունն ինքը պետք է հետամուտ լինի Արցախի հայկականության պահպանման գործին։

Սիրելի՛ հայրենակիցներ

Պահպանելու համար մեր բազմադարյա մշակութային ժառանգությունը, հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերի վրա, անհրաժեշտ ենք համարում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հրավիրելու մասնագիտացված կազմակերպությունների ուշադրությունը մշակութային ցեղասպանության վրա։ Ելնելով վերոնշալ համոզումներից՝ սկսում ենք թշնամու կողմից օկուպացված տարածքներում գտնվող պատմամշակութային հայկական ժառանգության պահպանման պահանջով ձեռնարկումների շարք», տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ