Последние новости

Պեսկով․ Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինական կողմի հետ բանակցելու

Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ պաշտպանության նախարարության, արտգործնախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այսօր Զելենսկին հայտարարեց Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին: Սկզբում նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ գործողության նպատակն է օգնել ԼԺՀ-ին և ԴԺՀ-ին, այդ թվում՝ Ուկրաինայի ապառազմականացման և ապանացիզացման միջոցով:

Սա, ըստ էության, չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչն է, այս համատեքստում, ի պատասխան Զելենսկու առաջարկի, Պուտինը պատրաստ է բանակցությունների համար ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով բանակցելու ուկրաինական պատվիրակության հետ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովի խոսքով` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է Պուտինին, որ պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարելու և բանակցողների անվտանգության համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ