Последние новости

Ռուսաստանի ԶՈւ–ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ

Ռուսաստանի ԶՈւ–ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ։ Լրագրողներին տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ընդհանուր առմամբ` ռուսական զինված ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ։ Մասնավորապես` 14 ռազմական օդակայաններ, 19 կառավարման կետեր և կապի հանգույցներ, 24 հակաօդային պաշտպանության С-300 և Оса զենիթային հրթիռային համալիրներ, 48 ռադիոլոկացիոն կայաններ Խոցվել է 7 մարտական ինքնաթիռ, 7 ուղղաթիռ, 9 անօդաչու թռչող սարք»,–ասել է Կոնաշենկովը։

Նա հավելել է, որ շարքից դուրս են բերել 87 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի 28 համակարգեր, 118 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։

Բացի այդ, ըստ Կոնաշենկովի, Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ուժերով ոչնչացվել է ուկրաինական ռազմածովային ուժերի 8 մոտորանավակ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ