Последние новости

ՄԱԿ․ Առնվազն 100 000 մարդ փախչել է Ուկրաինայից հարևան երկրներ

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է առնվազն 25 խաղաղ բնակիչ, հրետակոծությունների և օդային հարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 127 մարդ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Համաշխարհային կազմակերպությունը նաև նշում է, որ զոհերի և վիրավորների թվի այս գնահատականը կարող է խիստ պակաս լինել տվյալների բացակայության պատճառով, իսկ ռազմական գործողությունների զոհերի իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։

Բացի այդ, առնվազն 100,000 մարդ մնացել է անօթևան այն բանից հետո, երբ ստիպված են եղել լքել իրենց տները կամ փախչել Ուկրաինայի հարևան երկրներ, հայտնել է ՄԱԿ-ը, տեղեկացնում է Factor.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ