Последние новости

«Ժողովուրդ»․ ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ «ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ» ԿԱՆ. ԱԲԱԶՅԱՆԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՐԿԻՆ ԼՈՒՐԵՐ ԵՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում ներքին խմորումներ են: Մասնավորապես, ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանի մերձավորները համակարգում տեղեկություններ են տարածում, որ առաջիկայում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը վատառողջ լինելու պատճառաբանությամբ ազատվելու է պաշտոնից, և նրան կփոխարինի հենց Սանամյանը:

«Դավիթ Սանամյանը Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սովորելու ընթացքում կազմված, այսպես կոչված, «12 ախպերների» խմբից է եղել, որոնց մասին հակասական տեղեկություններ կան համացանցում՝ նվիրված ծառայությունից մինչև քրեական բարքեր: Կնշանակվի նա ԱԱԾ տնօրենի պաշտոնում, թե ոչ, դժվար է ասել, քանի որ «Ժողովուրդ» օրաթեթի` ԱԱԾ -ի մոտ կանգնած աղբյուրները հերքեցին Աբազյանի հեռանալու, առավել ևս` Սանամյանին նրանով փոխարինելու լուրերը»,–գրում է թերթը։

Սակայն հարցն այն է, որ քաղաքական շրջանակներում հետևողականորեն տարածվում է Աբազյանի մոտալուտ հրաժարականի լուրը։ Նույնիսկ ասվում է, թե գուցե նաև դատախազ փոխարինի նրան:

Հիշեցնենք, որ Արմեն Աբազյանը 2020 թ. նոյեմբերի 8-ին է Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Աբազյանի հրաժարականի մասին լուրեր պարբերաբար հայտնվում են մամուլում։ Ինչպես ԱԱԾ–ն, այնպես էլ Աբազյանն ինքը, մշտապես հերքում են դրանք։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ