Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ»
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը «Հեղափոխական բացատրական բառարան» վերտառությամբ գրառում է կատարել:
«1. Երբ պոպուլիստ հեղափոխականը հայտարարում է, որ ինքը ժողովրդի ծառան» է, ուրեմն ինքը ծառայեցնելու է ժողովրդին։
2. Երբ նույն կերպարը հայտարարում է, որ ինքը պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի, ուրեմն ինքը զոհելու է հայրենիքն ու մյուսներին, իսկ ինքը թաքնվելու է բունկերում։
3. Երբ պոպուլիստն օգտագործում է «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» ձևակերպումը, ուրեմն պատրաստվում է զոհել բոլորին՝ բացի իրենից։
4. Երբ հեղափոխական պոպուլիստն իշխանության է գալիս հակակոռուպցիոն լոզունգներով և անիծում պադավատապետությունը, ուրեմն սպասվում է աննախադեպ թալան ու գռեհիկ պադավատապետություն։
5․ Երբ «ռազմահայրենասեր» դարձած պոպուլիստը գոռում է «Էս ինչը էն ինչ է, և վե՛րջ», ուրեմն ինքն «էս ինչն» ուրանալու է ու հանձնի թշնամուն, իսկ «էն ինչը» հանելու է աճուրդի՝ հանուն սեփական աթոռի», - նշել է պատգամավորը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 14:04
В Ереване граждане перекрыли перекресток улиц Хоренаци и Закияна. Они это сделали в поддержку тавушцев.
-
2024-04-25 14:02
В России всегда воспринимали Геноцид армян как собственную боль и беду, сказала в ходе еженедельного брифинга официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2024-04-25 14:01
Обстановка во время акции протеста граждан на участке Тигранашена автодороги Ереван-Мегри накалилась.
-
2024-04-25 13:19
Автодорога Ереван-Мегри на участке Тигранашена закрыта. Перекрыта и автотрасса Ереван-Севан на участке Мартуни.