Последние новости

Շոյգու․ Ռուսաստանի Ռազմավարական միջուկային ուժերը բերվել են հատուկ հերթապահության ռեժիմի

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Ռազմավարական հրթիռային ուժերի, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմի և հեռահար ավիացիայի կառավարման կենտրոնների հերթափոխները սկսել են կատարել ուժեղացված մարտական հերթապահություն։

Ավելի վաղ Պուտինը հրամայել էր. «ՆԱՏՕ-ի առաջատար պետությունների բարձրագույն պաշտոնատար անձինք ագրեսիվ հայտարարություններ են հնչեցնում մեր երկրի հասցեին: Հրամայում եմ պաշտպանության նախարարին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ռուսաստանյան բանակի միջուկային զսպիչ ուժերում հայտարարել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ», տեղեկացնում է Aysor.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ