Последние новости

ՌԴ ՊՆ․ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը մասնակցում են միայն պայմանագրային զինծառայողները

Ուկրաինայում իրականացված հատուկ գործողությունների ընթացքում ռուսական բանակի վերահսկողության տակ անցած բնակավայրերը շարունակում են ապրել սովորական ռեժիմով, լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Գործում են բնակչության կենսաապահովման օբյեկտները, հասարակական տրանսպորտը։ Քաղաքային վարչակազմերի մեծ մասը, ռուսական զորքերի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, համատեղ պահպանում են իրավակարգն ու խաղաղ կյանքը», – ընդգծել է նա։

Կրկին նշվել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը մասնակցում են միայն պայմանագրային զինծառայողները։

«ՌԴ զինված ուժերից ռազմական հատուկ գործողություններին մասնակցում են միայն սպաներ և պայմանագրային զինծառայողներ, որոնք ծառայությունն անցնում են շարքային և սերժանտական կազմում», – ասել է Կոնաշենկովը։

ՊՆ–ում նշել են, որ Ռուսաստանը ռազմական գործողություն չի սկսել, Ռուսաստանն այն ավարտում է։

Կոնաշենկովը հիշեցրել է, որ կիևյան վարչակարգը 8 տարվա ընթացքում Դոնբասում 14 հազար խաղաղ բնակչի է սպանել, այդ թվում` հարյուրավոր երեխաների, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ