Последние новости

Շվեյցարիան փակել է երկինքը ՌԴ–ից թռիչքների համար և արգելել 5 «օլիգարխների» մուտքը երկիր

Շվեյցարիան Երևանի ժամանակով 17։00-ից փակում է երկինքը Ռուսաստանից իրականացվող բոլոր թռիչքների համար։ Սահմանափակումները վերաբերում են բոլոր ինքնաթիռներին, որոնք որևէ առնչություն ունեն Ռուսաստանի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Շվեյցարիայի Դաշնային խորհրդի հայտարարությանը։

Նշվում է, որ բացառություն են լինելու հումանիտար, բժշկական և դիվանագիտական կարիքների համար նախատեսված թռիչքները։

Շվեյցարիայի ոստիկանության և արդարադատության նախարար Կարին Քելեր-Սուտերն էլ հայտարարել է, որ կարգելվի հինգ ռուս «օլիգարխների» մուտքը երկիր։

«Դաշնային խորհուրդը նաև մուտքի արգելք է սահմանել Ռուսաստանի նախագահ Պուտինի մտերիմ ռուսաստանցի օլիգարխների համար», - ասել է նա։

Նախարարի խոսքով՝ նրանց անունները գաղտնիության նկատառումներով չեն բացահայտվում, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Նշենք, որ Շվեյցարիան 1815 թվականից ի վեր առաջին անգամ է խախտել չեզոքությունը և պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ