Последние новости

Հաթիբզադե․ Վիեննայում պատրաստվել Է ԳՀՀԾ-ի վերականգնման մասին համաձայնագրի նախագծի ավելի քան 98 տոկոսը

Վիեննայում բանակցությունների ընթացքում պատրաստվել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման մասին համաձայնագրի նախագծի ավելի քան 98 տոկոսը. մնացած չլուծված հարցերը առանցքային թեմաներ են, որոնք կապահովեն Իրանի տնտեսական օգուտները: Այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն, փոխանցում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ չլուծված հարցերը կապված են Իրանի դեմ պատժամիջոցների վերացման, Թեհրանի համար երաշխիքների և Իրանի խաղաղ միջուկային գործունեության նկատմամբ քաղաքական հավակնությունների քննարկման հետ:

Եթե մյուս կողմերը համաձայնեն, հնարավոր կլինի անմիջապես պայմանավորվել մնացած մի քանի հարցերի կարգավորման շուրջ, որոնք շատ կարևոր են, քանի որ դրանք Իրանին թույլ կտան օգտվել ԳՀՀԾ-ի տնտեսական առավելություններից, հավելել Է նա։

Նա հայտնել է, որ Իրանի փոխարտգործնախարար և գլխավոր բանակցող Ալի Բաղերին երկուշաբթի ավելի վաղ Վիեննա է ժամանել Թեհրանում կայացած խորհրդակցություններից հետո։

Հաթիբզադեի խոսքով՝ արևմտյան կողմերն ու ԱՄՆ-ն դեռևս որոշում չեն կայացրել երեք հարցի վերաբերյալ՝ նշելով, որ Արևմուտքը հստակ տեղեկացված է եղել Իրանի կարմիր գծերի և դիրքորոշման մասին։ Որպես ընթացիկ իրավիճակի համար պատասխանատու կողմ նա նշել է ԱՄՆ-ին՝ կրկնելով, որ Վաշինգթոնի հնարավոր վերադարձը ԳՀՀԾ-ին պետք է ուղեկցվի պատժամիջոցների վերացմամբ այնպես, որ դա հնարավոր լինի ստուգել, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ