Հաթիբզադե․ Վիեննայում պատրաստվել Է ԳՀՀԾ-ի վերականգնման մասին համաձայնագրի նախագծի ավելի քան 98 տոկոսը
Վիեննայում բանակցությունների ընթացքում պատրաստվել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման մասին համաձայնագրի նախագծի ավելի քան 98 տոկոսը. մնացած չլուծված հարցերը առանցքային թեմաներ են, որոնք կապահովեն Իրանի տնտեսական օգուտները: Այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն, փոխանցում է Tasnim-ը:
Նրա խոսքով՝ չլուծված հարցերը կապված են Իրանի դեմ պատժամիջոցների վերացման, Թեհրանի համար երաշխիքների և Իրանի խաղաղ միջուկային գործունեության նկատմամբ քաղաքական հավակնությունների քննարկման հետ:
Եթե մյուս կողմերը համաձայնեն, հնարավոր կլինի անմիջապես պայմանավորվել մնացած մի քանի հարցերի կարգավորման շուրջ, որոնք շատ կարևոր են, քանի որ դրանք Իրանին թույլ կտան օգտվել ԳՀՀԾ-ի տնտեսական առավելություններից, հավելել Է նա։
Նա հայտնել է, որ Իրանի փոխարտգործնախարար և գլխավոր բանակցող Ալի Բաղերին երկուշաբթի ավելի վաղ Վիեննա է ժամանել Թեհրանում կայացած խորհրդակցություններից հետո։
Հաթիբզադեի խոսքով՝ արևմտյան կողմերն ու ԱՄՆ-ն դեռևս որոշում չեն կայացրել երեք հարցի վերաբերյալ՝ նշելով, որ Արևմուտքը հստակ տեղեկացված է եղել Իրանի կարմիր գծերի և դիրքորոշման մասին։ Որպես ընթացիկ իրավիճակի համար պատասխանատու կողմ նա նշել է ԱՄՆ-ին՝ կրկնելով, որ Վաշինգթոնի հնարավոր վերադարձը ԳՀՀԾ-ին պետք է ուղեկցվի պատժամիջոցների վերացմամբ այնպես, որ դա հնարավոր լինի ստուգել, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.