Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ–ի ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենի հետ
Միջազգային մասնագիտացված կազմակերպությունները, այդ թվում ՄԱԿ-ի համապատասխան կառույցները, պետք է կարողանան առանց խոչընդոտների մուտք գործել Արցախ ու հումանիտար առաքելություններ իրականացնել։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այս մասին ասել է ՄԱԿ–ի Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայային, որի հետ հանդիպել է ՄԱԿ–ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում, հայտնում է ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Միրզոյանն անդրադարձել է Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում նա կարևորել է Արցախումբնակչության հիմնարար իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների և միջազգային աջակցության հասանելիության ապահովումը։
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի միջև արդյունավետ համագործակցության կապակցությամբ։ Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի գործունեությունը՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես խորհրդի անդամ երկրի հանձնառությունը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ու խթանմանը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը։
Նշենք, որ այսօր ավելի վաղ ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում իր ելույթում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ հրադադարի հաստատումից 16 ամիս անց Ադրբեջանը շարունակում է պահել 38 հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց։
Բացի այդ Միրզոյանը հավելել էր, որ Հայաստանը մտադիր է խորհրդի այս նստաշրջանում կրկին ներկայացնել Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևի նախագիծը. սա մի օրակարգ է, որը Հայաստանը տարիներ շարունակ առաջ է մղում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.