Փաշինյանը հերթական սկանդալն է հրահրել՝ ընդդիմադիրներին դավաճան անվանելով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամին, ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին, ընդդիմությունից հստակ դիրքորոշում պահանջեց։
«Ես հիմա պաշտոնապես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից պահանջում եմ, որ իրենք հրապարակային դիրքորոշում հայտնեն` ի վերջո Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլի, և այդպես շարունակ։ Ընդ որում, ես միանգամից իմ արձագանքն եմ ասում. եթե Սանասար է և ոչ Կուբաթլի, ձեր լիդերներն ինչու են 20 տարի բանակցել այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Եվ դա արել են հրապարակային։ Ձեր ընդունած մադրիդյան սկզբունքներում գրվել է. «Կետ 1. Յոթ շրջանները վերադարձնել Ադրբեջանին»։ Հիմա ասեք` այդ, դավաճաննե՛ր, էդ հողերը խի՞ եք գնացել, հայրենիքը դրել սակարկությունների վրա։ Որ հացահատիկի գործ անե՞ք։ Ասեք պաշտոնապես»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաև շեշտեց, որ երկու քաղաքական ուժերի լիդերների նկատմամբ հարկավոր է քրեական գործ հարուցել` հայրենիքի դավաճանության հոդվածով։
«Հերիք է գաք այստեղ, կոկորդիլոսի արցունքներ թափեք»,– ասաց նա։
Ի պատասխան հարց տված ընդդիմադիր պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը Նիկոլ Փաշինյանին զգուշացրեց` ձայնը չբարձրացնել ու մատ թափ չտալ։
«Ձեր ձայնի տոնայնությունը մի բարձրացրեք։ Դուք գործադիր եք և պարտավոր եք հանգամանալից պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք հուզում են ՀՀ քաղաքացուն և որոնք բարձրացվում են իմ կողմից»,– ասաց նա։
Վարչապետն էլ հավելեց, որ իրեն «հող հանձնելու» մեջ մեղադրողների հետ ինքը մատով է խոսել ու մատով էլ խոսելու է։ «Ձեր չափն իմացեք, թափ կտամ մատ»,– ասաց Փաշինյանը` լքելով ամբիոնը։
Փաշինյանի հայտարարությունից հետո իրավիճակը դահլիճում լարվեց, ընդդիմադիր պատգամավորները սկսեցին տեղից դիտողություններ անել։ Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը փորձեց կարգի հրավիրել նրանց` սպառնալով որոշ պատգամավորների զրկել ձայնի իրավունքից։
Ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը։ Հարցուպատասխանն ավարտվեց, քանի որ գրանցված ընդդիմադիր պատգամավորներն արդեն ներկա չէին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.