«Այլընտրանքային նախագծեր խումբ»․ Հայկական օրակարգ. անձերից ու քաղաքական շահերից վեր
Այլընտրանքային նախագծեր խումբը սկսում է «Հայկական օրակարգ» ծրագիրը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նպատակն է՝ հնարավորիս լայն ընդգրկումով քննարկել մեր երկրի բարդ խնդիրները, անելիքները, պատերազմից ու պարտությունից հետո Հայաստանի վերականգնման ճանապարհը՝ չխուսափելով որևէ դժվար կամ ցավոտ հարցից։
Այս ծրագիրը պետք է լինի մտքերի, գաղափարների, առաջարկների, գործողությունների հարթակ։ Մենք մեր առջև դրել ենք այդպիսի խնդիր։
Սա չի լինելու բացառապես գործող իշխանությանը նսեմացնելու կամ այլոց մեծարելու ձևաչափ։ Մենք փորձելու ենք այս քննարկումների ընթացքում վերանալ անձերից, վեր կանգնել անհատական նախասիրություններից և հակակրանքներից։
«Հայկական օրակարգի» առաջին հրապարակային քննարկումը տեղի ունեցավ երկու օր առաջ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել քննարկման բոլոր բանախոսներին՝ բովանդակային քննարկման և ձևակերպված տեսակետների համար։
Մոտ չորս ժամ տևած քննարկման ընթացքում ձևակերպվեցին գաղափարներ, որոնք առաջիկայում դառնալու են լրացուցիչ քննարկման առարկա և գուցե գործողությունների ծրագիր.
Անհրաժեշտ է սկսել միջընտրազանգվածային երկխոսություն։ Կարևոր հարցը՝ ինչպե՞ս և ի՞նչ մեխանիզմներով։
Կա սուր խնդիր՝ քաղաքացիական սուվերեն ինստիտուտների ձևավորման, որոնք չեն գործի դրսի և ներսի քաղաքականացված պատվերով։
Հայաստանում կա անհրաժեշտություն՝ նոր քաղաքական ձևաչափերի և նոր քաղաքական հոսանքների ձևավորման, որոնք կձևակերպեն նոր քաղաքական միտք, նոր բովանդակություն։
Արձանագրվեց, որ այսօր հանրային դաշտում առկա է գործիչների մեծ ցանկ, ովքեր մասնագիտական բարձր մակարդակով ձևակերպում են առաջարկներ, զգուշացնում ռիսկերի մասին, առաջարկում լուծումներ։ Այնուամենայնիվ, սա ցաքուցրիվ գործունեություն է, որը լայն հասարակության համար չի ձևակերպում ընկալելի միասնական բովանդակություն։ Կա խնդիր՝ գտնել մեխանիզմներ՝ բազմաթիվ մտահոգ անհատների ձայնից ստանալ Հայաստանի վերականգնման միասնական բովանդակություն։
Առանձնահատուկ շնորհակալություն առաջատար լրատվամիջոցներին՝ ակտիվ և գրագետ լուսաբանման համար։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին, ովքեր լրատվամիջոցներով հետևում էին քննարկմանը։ Մենք ստացել ենք բազմաթիվ արձագանքներ։ Ստացել ենք թեմատիկ ոլորտային քննարկումների շարք կազմակերպելու առաջարկներ։
Մենք այսուհետ ևս փորձելու ենք ապահովել շահագրգիռ քննարկում և հանրային ուշադրություն՝ փորձի, գիտելիքի, առաջարկների, նոր գաղափարների հենքի վրա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.