Գյուղապետ. Խրամորթում իրավիճակը կայուն է, խուճապ չկա
Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա։
Այսօր կեսօրին ադրբեջանական զինուժը հրետակոծել էր գյուղի գերեզմանատունը հրետանային զինատեսակներից և ականանետերից։ Հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունը փոխանցվել էր ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը։
«Այս պահին իրավիճակը կայունացել է, գյուղում խուճապային տրամադրություններ չկան, Խրամորթն ապրում է իր կյանքով»,- ասաց Աբրահամյանը։ Միաժամանակ նա հերքեց սոցիալական ցանցերում բնակչության տարհանման մասին լուրերը՝ դրանք անվանելով ծիծաղելի։
Գյուղի բնակիչներից մեկը ևս հաստատեց, որ իրավիճակը կայուն է։
«Մեզ չեն տեղահանում, բոլորս գյուղում ենք»,– Sputnik Արմենիային ասաց Խրամորթի բնակիչ Գոհար Գրիգորյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ:
Խրամորթ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է ականանետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.