ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը, որը ներառում է ևս 160 ռուսաստանցիների, այդ թվում են գործարարներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաև երեք բելառուսական բանկեր, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Մենք էլ ավելի ենք խստացնում պատժամիջոցների ցանցը՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի»,- գրել է ֆոն դեր Լյայենը Twitter-ում։
«Ցուցակում 160 մարդ կա՝ օլիգարխներ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամներ։
Բելառուսի բանկային հատվածը
Ծովային նավիգացիոն սարքավորումների արտահանումը Ռուսաստան
Կրիպտոակտիվներ»,- նշել է նա:
Եվրամիության Եվրոպական խորհրդում Ֆրանսիայի նախագահությունը նույնպես Twitter-ում հայտարարել է, որ ԵՄ դեսպանները հաստատել են «նոր պատժամիջոցները, որոնք ուղղված են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի մեջ ներգրավված առաջնորդների և ռուս օլիգարխների և նրանց ընտանիքների դեմ»:
«Մասնավորապես, հաստատված հասցեական միջոցառումները բելառուսական երեք բանկերի անջատում են SWIFT համակարգից։ Դրանք պարզություն են մտցնում կրիպտոարժույթների հարցում և ցուցակում ներառում են այն ապրանքներն ու նյութերը, որոնք չի կարելի արտահանել»,- շարունակել է Ֆրանսիայի նախագահությունը:
Առավել մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի Եվրոպական միության պաշտոնական ամսագրում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.