ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաները պահանջում են ստուգել կենսալաբորատորիաների աշխատանքը
ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը պահանջում է խորքային, մասնագիտական և անաչառ ուսումնասիրություն իրականացնել ԱՄՆ–ի կողմից ֆինանսավորվող 12 կենսաբանական լաբորատորիայում։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ–ի մամուլի ծառայությունը։
«Կարծում ենք` ժամանակն է խորքային, մասնագիտական և անաչառ ուսումնասիրություն իրականացնել պարզելու համար, թե ամերիկյան ֆինանսավորմամբ գործող այս կառույցները փաստացի ում տնօրինության տակ են գործել, արդյոք պատշաճ վերահսկվել են ՀՀ իրավասու մարմինների կողմից, լաբորատորիաներում ինչ փորձարկումներ են իրականացվել և դրանք ինչ հետևանքներ կարող են առաջացնել»,– ասվում է Facebook-ում տեղադրված հաղորդագրության մեջ:
ՀՀ տարածքում նման լաբորատորիաները 12-ն են, որոնցից 3-ը` Երևանում։ Այդ կենտրոնները փակ ռեժիմով են գործում։
ԱԱԾ պահեստազորի սպաները նաև հիշեցրել են, որ Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական հատուկ օպերացիայի ընթացքում բացահայտվել է Ուկրաինայում ամերիկյան վերահսկմամբ գործող կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը։
Նշվում է նաև, որ վերջին տարիներին Վրաստանում հաճախակի էին դարձել կարմրուկի դեպքերը, իսկ Հայաստանում` խոզի աֆրիկյան ժանտախտի և սիբիրախտի դեպքերը։
Հիշեցնենք` ՌԴ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի տարածքում ձևավորվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաներից բաղկացած ցանց, որն աշխատում է Պենտագոնի շահերից ելնելով:
ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար է ծախսել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի համար, որոնք մասնակցել են ամերիկյան ռազմա-կենսաբանական ծրագրին և գործ են ունեցել, մասնավորապես, ժանտախտի և սիբիրախտի հարուցիչների հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.