Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ԻՐԱԿԱՆՈՒՄ, ԴՈՒՔ ՄԱՐԳԻՆԱԼՆԵՐԻ ԽՈՒՆՏԱ ԵՔ, ՈՐԸ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Երկու տարբերակ կա.
1. Արարատ Միրզոյանը չունի մեր երկրի դիվանագիտական պատմության տարրական գիտելիքներ և անտեղյակ է մեր հասարակության մեջ տիրող կարծիքներից
2. Արարատ Միրզոյանը մեր երկրի քաղաքացիներին չի հարգում ու փորձում է իր էժան ստերով կերակրել
Իր հարցազրույցում նա նշել է. «Ընդգծեմ, որ սա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Թուրքիա վերջին տասնամյակում։»։ 2014 թվականին ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը ներկա է գտնվել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, բայց ոչ թե Միրզոյանի պես ատամնաշարը ցուցադրելու, այլ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին հրավերը փոխանցելու համար։
Հաջորդիվ Միրզոյանը ասում է. «Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում»։
Այդ հասարակական կարծիքը կառավարական «դաչաներ»-ու՞մ եք հաշվել։ Մեր երկրում միայն այդտեղի բնակիչներն են թուրքի գիրկը վազելուն կողմ։ Հասարակության 68-90%-ը համարում է Թուրքիան սպառնալիք (ըստ ոլորտի՝ տնտեսական, քաղաքական, անվտանգային) և միայն 5%-ն է համարում, որ անհրաժեշտ է առաջնահերթ հենց այդ երկրի հետ բարելավել հարաբերությունները (IRI-ի հարցման արդյունքները կցված են գրառմանս)։
Իրականում, դուք պարզապես մարգինալների խունտա եք, որը չի ներկայացնում մեր հասարակությունը և ոչ մի պարագայում իրավունք չունի խոսել մեր երկրի անունից։
Մնացածի մասին՝ առաջիկա հարցազրույցներում։
Հայկ Մամիջանյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:01
Клиенты Ардшинбанка с vPOS теперь могут активировать мгновенные платежи в своих онлайн-кассах через Apple Pay. Новый сервис стал возможен благодаря национальной платёжной системе Arca и участию специалистов банка.
-
2025-07-18 15:17
Благодаря сотрудничеству между Америабанком и Arca, теперь уже можно совершать платежи через Apple Pay также и на армянских онлайн-платформах. Эта функция активна как для iPhone, так и для других устройств Apple.
-
2025-07-18 10:02
Пока Никол дает бой на информационном поле и перетягивает на себя всеобщее внимание его силовой аппарат действует более мягкими способами, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
-
2025-07-18 08:55
Капанский международный музыкальный фестиваль, проходящий уже третий год подряд, собрал в Армении более 30 всемирно известных музыкантов, при участии которых в Органном зале Капана прошли многожанровые концерты.