Մահացել է Մադլեն Օլբրայթը
Մահացել է Մադլեն Օլբրայթը՝ ԱՄՆ առաջին կին պետքարտուղարը, ով «սառը պատերազմի» ավարտից հետո օգնել է ղեկավարել Արևմուտքի արտաքին քաղաքականությունը։ Նա 84 տարեկան էր, հայտնում է CNN-ը։
Օլբրայթը նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմի կենտրոնական դեմքն էր։ Սկզբում նա ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանն էր, այնուհետև դարձավ երկրի գլխավոր դիվանագետը։ Նա հանդես էր գալիս ՆԱՏՕ-ի ընդլայնման օգտին, պնդում էր, որ դաշինքը միջամտի Բալկաններում ցեղասպանությունն ու էթնիկ զտումները դադարեցնելու համար, ձգտում էր նվազեցնել միջուկային զենքի տարածումը և պաշտպանում էր մարդու իրավունքները և ժողովրդավարությունը ամբողջ աշխարհում:
Նա ԱՄՆ արտաքին քաղաքականության դեմքն էր «սառը պատերազմի» ավարտից մինչև ահաբեկչության դեմ պատերազմը, որ հրահրվել էր 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետևանքով: Նա ամերիկացիներին համարում էր «անփոխարինելի ազգ», երբ խոսքը վերաբերում էր ուժի օգտագործմամբ ամրապնդված դիվանագիտության կիրառմանը՝ ամբողջ աշխարհում ժողովրդավարական արժեքները պաշտպանելու համար:
«Մենք բարձր ենք կանգնած և ավելի հեռու ապագային ենք նայում, քան մյուս երկրները, և մենք այնտեղ վտանգ ենք տեսնում բոլորիս համար»,- 1998թ․ ասել է նա NBC-ին: «Ես գիտեմ, որ զինվորական համազգեստով ամերիկացի տղամարդիկ և կանայք միշտ պատրաստ են զոհաբերությունների՝ հանուն ազատության, ժողովրդավարության և ամերիկյան կենսակերպի»:
Ամենաուշագրավը, հավանաբար, Բալկաններում բռնությանը վերջ տալու նրա ջանքերն էին, և նա վճռորոշ դեր խաղացե որ 1999թ․ Քլինթոնը միջամտի Կոսովոյում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.