ՌԴ ՊՆ․ Բայդենի որդին կապ է ունեցել Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիաների հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի Rosemont Seneca ներդրումային հիմնադրամը ֆինանսավորել է Պենտագոնի ռազմական կենսաբանական ծրագիրն Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը։
Նրա խոսքով` փաստաթղթերը, որոնք հասանելի են ռուս զինվորականներին, թույլ են տալիս հետևել ամերիկյան պետական կառույցների և ուկրաինական կենսաբանական օբյեկտների փոխգործակցությանը:
«Միևնույն ժամանակ, սերտ կապ կա հիմնադրամի և ԱՄՆ ռազմական գերատեսչության հիմնական կապալառուների, ներառյալ Metabiota-ի միջև, որը Black-ի և Veach-ի հետ միասին Պենտագոնի կենսալաբորատորիաների սարքավորումների հիմնական մատակարարն է ամբողջ աշխարհում»,- ասել է Կիրիլովը։
Նա ընդգծել է, որ Հանթեր Բայդենի հիմնադրամն ունի առնվազն 2,4 միլիարդ դոլարի ռեսուրսներ։
Կիրիլովը նաև հայտնել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը բացահայտել է Ուկրաինայի տարածքից արտասահման կենսանյութերի տեղափոխման սխեմա։ Ընդհանուր առմամբ դուրս է բերվել ավելի քան 16 հազար բիովերլուծություն։
Միայն 2018-ից 2020 թվականներին ծրագրերի ֆինանսավորման չափը կազմել է մոտ 32 միլիոն դոլար։ Հայտնաբերված ռուսական ռազմական փաստաթղթերում ասվում է, որ Միացյալ Նահանգների հիմնադրամները ազատված են Ուկրաինայի տարածքում գանձվող հարկերի կամ նմանատիպ այլ վճարների պարտավորությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.