«Հրապարակ». ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԻ ԺԱՄԱՆԱԿ ՆՐԱՆ ԶԱՆԳԱՀԱՐՈՂԸ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԵՂԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանական շրջանակների կողմից վերջին օրերին հակառուսական տրամադրություններ են գեներացվում։ Փորձ է արվում Արցախում առաջացած թե՛ հումանիտար, թե՛ անվտանգային խնդիրները «ջարդել» ռուսական կողմի վրա՝ Արցախում Փառուխ գյուղի հանձնման, իրավիճակի սրման համար պատասխան պահանջելով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներից։ Տպավորություն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել են ռուսներն ու ադրբեջանցիները, հայկական կողմը բացակայում է։
Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ չի բացառվում՝ ռուսների թիկունքում հայ-ադրբեջանական ստվերային պայմանավորվածություն է կայացել՝ Արևմուտքի քավորությամբ, և հիմա երկու կողմից ուզում են խաղաղապահներին փուռը տալ, կասկածի տակ դնել անվտանգությունն ապահովելու նրանց առաքելությունն ու ցանկությունը։ Արդյունքում Փաշինյանը կստորագրի Ալիևի պարտադրած խաղաղության պայմանագիրը, կամ Արցախը կդառնա Սիրիա։ Հատկապես, որ ժամանակները բարենպաստ չեն ռուսների համար, Ուկրաինայում հակամարտության պատճառով նրանք կորցրել են իրենց երբեմնի ազդեցությունը, և հայտնի չէ, թե կոնֆլիկտը երբ կհանգուցալուծվի։
Հատկանշական է, որ երեկ Փաշինյանի ցուցումով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հրատապ ասուլիս էր հրավիրել խորհրդարանում։ Ասուլիսը նա սկսեց ռուսներին «կատոկելով»՝ կատարվածի ողջ պատասխանատվությունը դնելով ռուսական կողմի վրա, բայց, հավանաբար, չափն անցել էր, ուստի կեսից նրա հեռախոսին զանգ հնչեց, նա ընդհատեց ասուլիսն ու պատասխանեց, ապա վերադառնալով՝ մեղմացրեց դիրքորոշումը։ Զանգահարողը, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն է եղել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.