Տիգրան Աբրահամյան․ Ադրբեջանը չի կանգնելու, գործելու է այնքան, որքան դրա հնարավորությունն իրեն տրվում է
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը չի կանգնելու, գործելու է այնքան, որքան որ դրա հնարավորությունն իրեն տրվում է։
Նրա խոսքով՝ 2020 թվականի դեկտեմբերին՝ պատերազմից 1 ամիս անց, երբ Ադրբեջանը խլում էր Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, գերեվարում ու գնդակահարում մեր զինծառայողներին, կրկին իշխանությունը ոչինչ չէր անում։
«Մի քանի առիթով փորձել եմ հրապարակային ճշտել, թե ինչ քայլեր է ձեռնարկում իշխանությունը այս 2 գյուղերի առնչությամբ, արդյո՞ք հայ-ադրբեջանական կամ հայ-ռուսական քննարկումների օրակարգում է այս գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակը։
Այս գյուղերը, ինչպես Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու Քարագլխի լեռնաշղթան, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, պետք է շարունակեին մնալ հայկական վերահսկողության ներքո։
Ադրբեջանը, տեսնելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարող է վերախմբագրմամբ և ընտրողաբար գործածել, անցել է գործի։
Ադրբեջանը չի կանգնելու, գործելու է այնքան, որքան որ դրա հնարավորությունն իրեն տրվում է», - նշել է ընդդիմադիր պատգամավորը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.