Իրակլի Ղարիբաշվիլի․ Վրաստանում երկրորդ ճակատ չի լինի
Վրաստանի իշխանությունը թույլ չի տա, որ երկրի տարածքում երկրորդ ռազմաճակատի բացվի։ Sputnik Գրուզիայի փոխանցմամբ՝ տեղեկությունը Վրաստանի կառավարության նիստում հայտնել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Մենք պետք է պահպանենք խաղաղությունը, կայունությունը և նպաստենք զարգացմանը։ Վրաստանում ոչ մի երկրորդ ռազմաճակատ չի լինի։ Մենք դա թույլ չենք տա ու կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին, մեր պետությունը», - հայտարարել է Ղարիբաշվիլին։
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել էր, որ այլ երկրների տարածքում Ռուսաստանի շահերի ոլորտում լրացուցիչ ռազմաճակատների բացումը շատ կօգներ Ուկրաինային: Որպես երկրորդ ճակատի բացման օրինակ նա բերել է Վրաստանի տարածքը, ինչպես նաև Կուրիլյան կղզիներն ու Կալինինգրադի մարզը։
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետը դեռ փետրվարի 25-ին հայտարարել էր, որ իր երկիրը չի միանա ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցներին։
Նշենք, որ Ռուսաստանը տարիներ շարունակ դեպի Վրաստան դրամական փոխանցումների ծավալով առաջատար է։ Տրանսֆերտների ընդհանուր ծավալում ՌԴ-ի մասնաբաժինը տատանվում է 13-14%-ի սահմաններում։ Բացի այդ, Ռուսաստանը նաև դեպի Վրաստան զբոսաշրջիկների թվով է առաջատար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.