Ինչ կարող են իրենց հետ բերել ՀՀ ժամանողները, և ինչ հարկեր կվճարեն այստեղ բիզնես հիմնողները
ՀՀ պետեկամուտների կոմիտեն որոշել է Հայաստան ժամանող օտարերկրացիներին անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը նրանց ներկայացնել հենց ՀՀ սահմանային անցակետերում ու օդանավակայանում։ Այդ նպատակով հրապարակվել են հայերեն ու ռուսերեն տեղեկատվական թերթիկներ և բուկլետներ, որոնցում ներկայացված են անձնական իրերը ՀՀ ներկրելու կարգից մինչև Հայաստանում բիզնես սկսելու հետ կապված հիմնական հարցերի պատասխանները։
Իրազեկման թերթիկում նշված է, որ օտարերկրացին Հայաստանում կարող է գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, փակ կամ բաց բաժնետիրական ընկերություն կամ հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր։
ՀՀ-ում ընկերությունների պետական գրանցումը և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումն իրականացնում է ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող և հավաստագիր ունեցող ընկերությունների ու անհատ ձեռնարկատերերի համար գործում են հարկային արտոնություններ։
Հավաստագիր ստանալու հետ կապված առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար օտարերկրացին կարող է դիմել էկոնոմիկայի նախարարություն։
Ինչ վերաբերում է հարկերին, ապա մինչև 24 մլն դրամի իրացման շրջանառություն ունեցող ընկերություններըգրանցվում են միկրոձեռնարկատիրության համակարգում և ՀՀ օրենսդրությամբ ազատվում շրջանառության հարկից։ Նրանք վճարում են միայն իրենց աշխատողների համար եկամտահարկ՝ ֆիքսված 5000 դրամ անկախ աշխատավարձի չափից, սոցվճարը և դրոշմանիշային 1000 դրամ հարկ։
Մինչև 115 մլն դրամի իրացման շրջանառություն ունեցողները ՀՀ–ում հարկվում են շրջանառության հարկով։ Նրանք ազատված են ԱԱՀ–ից։
ԵԱՏՄ անդամ պետություններից իրենց անձնական օգտագործման ապրանքները Հայաստան տեղափոխողներին ՊԵԿ–ը տեղեկացնում է, որ դրանք ենթակա չեն մաքսային հայտարարագրման և մաքսային վճարումների։
Բայց եթե նույն ապրանքը ՀՀ Է գալիս երրորդ երկրի տարածքով, այդ դեպքում տեղափոխողը պետք է ներկայացնի տարանցիկ հայտարարագիր:
Սեփական ավտոմեքենան ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան տեղափոխելու դեպքում ևս հայտարարագրի անհրաժեշտություն չի առաջանում։ Բայց երրորդ երկրից ներմուծելիս ավտոմեքենան կարող է ներկրվել ժամանակավոր ներմուծման ընթացակարգով` ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով:
Բացի այդ, ցանկացած ավտոմեքենա Հայաստան տեղափոխելիս անհրաժեշտ է կնքել ԱՊՊԱ պայմանագիր, որի բացակայությամբ ավտոմեքենան վարելու համար տուգանքը կազմում է 100 000 դրամ։ Ժամանակավոր ներմուծման պարագայում ավտոմեքենան 1 տարին լրանալուց հետո չարտահանելու դեպքում ևս ներկրողը կտուգանվի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.