Փաշինյան․ Միջազգային հանրությունը մեզ ասում էր` իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը
Միջազգային հանրությունը Հայաստանին ուղիղ ասում էր` մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը։ Այս մասին այսօր ԱԺ–ում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես չեմ կարող այս մասին ուղիղ չասել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնին ու ժողովրդին։ Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է` լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար։ Միջազգային հանրությունը մեզ ուղիղ ասում էր` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ։ Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք` մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»,– ասաց Փաշինյանը։
Խոսելով Արցախի կարգավիճակի մասին` Փաշինյանը շեշտեց, որ եթե նախկինում ԼՂ կարգավորման հիմքում դրվում էր կարգավիճակը` դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, ապա այժմ հիմքում դրվում են անվտանգության երաշխիքներն ու իրավունքները` դրանից բխեցնելով կարգավիճակը։
«Մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց` ապահովելու ԼՂ–ի հայության անվտանգությունն ու իրավունքները»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտեց, որ այդ ամենն ասելը հեշտ չէ, բայց եթե ՀՀ ժողովուրդը 44-օրյա պատերազմից հետո իրեն վստահելու որոշմանն է հանգել, այդ ամենն ասելն ու դրա համար պատասխանատվությունը ստանձնելն իր առաքելությունն է, իր լուծը, իր խաչը, որը պիտի տանի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.