Տեղ հասավ․ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ ՀՀ–ի շրջափակումը չհաղթահարվի, այլ խորանա
Ադրբեջանը փորձում է տարածքաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգն իրականացնել այնպես, որ արդյունքում Հայաստանի շրջափակումը ոչ թե հաղթահարվի, այլ ընդհակառակը`ավելի խորանա։ Այս մասին այսօր ԱԺ–ում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանը ճանապարհների բացման Հայաստանի շահագրգռվածությունն ուզում է փակուղի մտցնել` փորձ անելով այն վերածել միջանցքային խոսակցության։
«Բայց ինչպես բազմիցս արձանագրել եմ, այս մոտեցումը բացարձակ անընդունելի է մեզ համար։ Ուշադրության է արժանի այն փաստը, որ Ադրբեջանը փորձում է տարածքաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգն իրականացնել այնպես, որ արդյունքում Հայաստանի շրջափակումը ոչ թե հաղթահարվի, այլ ընդհակառակը`ավելի խորանա, կամ էլ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության նոր հիմնավորում դառնա»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այս է պատճառը, որ Հայաստանը պետք է այս հարցում ցուցաբերի մաքսիմալ ճկունություն, միևնույն ժամանակ հստակ պաշտպանելով իր սկզբունքային դիրքորոշումներն ու տարածքային ամբողջականությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.